Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին ԵՀ –ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին ԵՀ –ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին ԵՀ –ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

«Ջերմորեն շնորhավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի Եվրոպական միության նոր վերելքով:

Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եւրոպական միության հետ այսօր ունի հարաբերությունների հարուստ և ընդգրկուն օրակարգ: Մենք հատկապես կարևորում ենք Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն մեր կապերի հետագա ամրապնդմանը, այլ նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքին:

Հայաստանը եղել և մնալու է Եվրոպական միության հուսալի գործընկերը:  Համոզված եմ, որ մեր ընդհանուր արժեքները, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները, որոնք հանգեցրեցին ժողովրդավարության և օրենքի գերակայության հաղթանակին, վստահելի հիմք են հանդիսանում մեր հարաբերությունների հետագա կատարելագործման և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն և արդյունավետ գործունեություն Եվրոպական հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնում»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan