Ինչպես Դրախտիկը դարձավ Երազանքի գյուղ. «Բիզնեսի անատոմիա»



Մեկ տարի առաջ 21 կամավոր նախաձեռնեցին Դրախտիկ գյուղը դրախտավայր դարձնելու ծրագիրը: Խնդիրը գյուղի չիրացված պոտենցիալի բացահայտումն էր ու համայնքի զարգացումը: Մեկ տարի հետո նախկինում անտեսված ու ամենևին զբոսաշրջային դառնալու հեռանկար չունեցող Դրախտիկն այսօր զբոսաշրջիկներ է ընդունում տարվա բոլոր եղանակներին: Նախաձեռնության անդամները վստահ են՝ պոտենցիալը մեծ է ու դեռ կհասցնեն զարմացնել բազմաթիվ ծրագրերով: Գյուղում արդեն կան հյուրատներ, ձիարշավարան, իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից հերթականն էլ կլինի Վարդավառը Դրախտիկում:
Ինչպե՞ս է հնարավոր գյուղական համայնքի զարգացման այս մոդելը կիրառել նաև այլ գյուղերի համար: «Բիզնեսի անատոմիա» հաղորդաշարի այս թողարկմանը հյուրընկալել ենք «Երազանքի գյուղ Դրախտիկ» նախագծի համահիմնադիրներ Մայիս Մարգարյանին և Գագիկ Կոնջորյանին: