Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մակրոնն առաջիկա շաբաթներին Ջոնսոնի հետ կքննարկի ԵՄ-ից մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը

Մակրոնն առաջիկա շաբաթներին Ջոնսոնի հետ կքննարկի ԵՄ-ից մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մակրոնն առաջիկա շաբաթներին Ջոնսոնի հետ կքննարկի ԵՄ-ից մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 25-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կայացած հեռախոսազրույցում նրան հրավիրել Է առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա եւ քննարկել Brexit-ի շուրջն իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը Ջոնսոնի հետ ապագա բանակցությունների ժամանակ «մտադիր Է հասնել Եվրամիության շահերի բավարարման» ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմաններ սահմանելիս:
Ջոնսոնը Մեծ Բրիտանիաի վարչապետի պաշտոնում հուլիսի 23-ին իր առաջին ճառում խոստացել Է, որ իր երկիրն ամեն դեպքում հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից: Չնայած այն բանին, որ Բրյուսելը բազմիցս հայտարարել Է, որ չի վերանայի Brexit-ի պայմանների շուրջը համաձայնագիրը, որը ձեռք Է բերվել Թերեզա Մեյի կառավարության կողմից, Մեծ Բրիտանիայի կառավարության նոր ղեկավարը վստահություն Է հայտնել, որ երկրի համար լավագույն գործարքի կհասնի: Նրա խոսքով՝ Եվրոպայի ղեկավարների բանակցությունների ընթացքում ինքը կպնդի հասնելու այնպիսի համաձայնագրի, որն ավելի լավ կարտացոլի Մեծ Բրիտանիայի շահերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan