Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երևանը պատրաստ է անցնելու ներառական կրթության. 65 դպրոցում իրականացվել է վերապատրաստում

Երևանը պատրաստ է անցնելու ներառական կրթության. 65 դպրոցում իրականացվել է վերապատրաստում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երևանը պատրաստ է անցնելու ներառական կրթության. 65 դպրոցում իրականացվել է վերապատրաստում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 2-րդ, 6-րդ և 8-րդ հատուկ դպրոցներից մոտ 300 երեխայի քաղաքապետարանը տեղափոխում է հանրակրթական դպրոցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասացԵրևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Նա շեշտեց, որ հատուկ դպրոցները շուտով վերակազմավորվելու են որպես աջակցման կենտրոններ:

«Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, արդեն վստահ կարող եմ ասել, որ Երևանը պատրաստ է ամբողջությամբ անցնել ներառական կրթության: Երևանի 155 դպրոցից 54-ում բավականին երկար տարիներ իրականացվել է ներառական կրթություն: Այդ դպրոցներն այսօր արդեն բավականին մեծ փորձ ունեն: Անցյալ տարվանից մենք սկսեցինք գործընթացը, և երբ եղավ Կառավարության որոշումը՝ նախագիծն արդեն կար: Մենթոր դպրոցների միջոցով մենք սկսեցինք նաև հարակից դպրոցները կանոնակարգելու գործընթացը»,- նշեց Ստեփանյանը և հավելեց, որ այս պահին իրենց հիմնական աշխատանքն է ուսուցիչների վերապատրաստումը, ինչպես նաև ծնողների աջակցությունը: 

Նրա խոսքով՝ «Հույսի կամուրջ» կազմակերպության շնորհիվ Երևանի 65 դպրոցում իրականացվել է վերապատրաստում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan