Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երևանի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երևանի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խոր վշտով ընդունեցի հայ թատերարվեստի վարպետ Երվանդ Ղազանչյանի մահվան լուրը:
Նշանավոր թատերական ընտանիքի ավագ ներկայացուցիչը, Երեւանի պատվավոր քաղաքացին հեռացավ մեզանից՝ մեր քաղաքին կտակելով հարուստ մշակութային ժառանգություն: Նրա բազմաթիվ բեմադրությունները տասնյակ տարիներ զարդարել են մայրաքաղաքի թատերական բեմերը՝ լրացնելով Հայ թատրոնի երկհազարամյա պատմության լուսավոր էջերը:
Ցավակցում եմ Երվանդ Ղազանչյանի հարազատներին, մտերիմներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշել է Հայկ Մարությանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan