Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանը պետք է մշակի զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, որը չպետք է լինի լոկ փաստաթուղթ. Մեխակ Ապրեսյան

Հայաստանը պետք է մշակի զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, որը չպետք է լինի լոկ փաստաթուղթ. Մեխակ Ապրեսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանը պետք է մշակի զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, որը չպետք է լինի լոկ փաստաթուղթ. Մեխակ Ապրեսյան

Պետք է զբոսաշրջության զարգացման հայեցակարգ մշակել, որը չպետք է լինի լոկ փաստաթուղթ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Բոլորս կուզենք, որ Հայաստանը լինի ամենաբաղձալի երկրներից մեկը, որ զբոսաշրջիկները գան, տեսնեն, ճանաչեն մեր մշակույթը: Սրա համար պետք է լինի ռազմավարություն: Ելնելով զբոսաշրջության տնտեսական նշանակությունից մեր քաղաքական նպատակներից մեկը պետք է լինի կայուն զբոսաշրջության զարգացումը:

 
Չպետք է մոռանանք, որ զբոսաշրջությունն ունի նաև սոցիալական նշանակություն, ուստի պետք է կարողանանք ապահովել միջմշակութային երկխոսություն, պատմամշակութային ժառանգության տարածում, երեխաների, պատանիների իրազեկվածություն պատմության, ավանդույթների վերաբերյալ: Բոլորս չէ, որ ամբողջությամբ գիտենք մեր հայրենիքը, և զբոսաշրջությունը սրան էլ պետք է նպաստի»,- ասաց նա:

Մեխակ Ապրեսյանն ասաց, որ զբոսաշրջությունը շատ կարևոր է աշխարհում Հայաստանի հեղինակության բարձրացման համար: Ըստ նրա՝ պետք է լինել մրցունակ, ունենալ մրցունակ ապրանք, որի որակն ու գինը համահունչ կլինեն միմյանց:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan