Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԿԲ հաշվարկներով այս տարի զբոսաշրջիկները ՀՀ-ում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավելի գումար

ԿԲ հաշվարկներով այս տարի զբոսաշրջիկները ՀՀ-ում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավելի գումար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԿԲ հաշվարկներով այս տարի զբոսաշրջիկները ՀՀ-ում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավելի գումար

Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 տոկոսով, Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով, Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով, Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով, Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով, Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:

«Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավելի գումար: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել: Նաեւ ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարեւոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan