Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կալիֆոռնիայում մեկ օրում մի մարդու կողմից իրականացված շղթայական հարձակումների հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 2-ը ծանր վիրավոր են

Կալիֆոռնիայում մեկ օրում մի մարդու կողմից իրականացված շղթայական հարձակումների հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 2-ը ծանր վիրավոր են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կալիֆոռնիայում մեկ օրում մի մարդու կողմից իրականացված շղթայական հարձակումների հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 2-ը ծանր վիրավոր են

ԱՄՆ Կալիֆոռնիայի Օրինջ շրջանում 1 օրվա ընթացքում մի մարդու կողմից իրականացված շղթայական գործողությունների և զինված հարձակումների հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 2-ը ծանր վիրավոր են: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալին, հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ տեղի իրավապահ մարմինների հաղորդագրությանը հղումով:

Միջադեպերը տեղի են ունեցել Գարդեն Գրոուվ քաղաքում։ Ինչպես հայտնել են ոստիկանությունում, սկզբում կասկածյալը՝ տեղի 33-ամյա բնակիչը, կողոպուտ է իրականացրել հացաբուլկեղենի խանութում, ապա հարձակվել է բնակելի շենքի 2 բնակչի վրա: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը ստացած վնասվածքներից հիվանդանոցում է մահացել։

Ավելի ուշ տղամարդը թալանել է երկու գրասենյակ՝ ծանր վիրավորելով ապահովագրական գրասենյակի աշխատակից կնոջը, ինչպես նաև բենզալցակայանում հարձակվել է մի տղամարդու վրա. վերջինս դեմքի խորը կտրվածքներով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Այնուհետև կասկածյալն ուղևորվել է հարևան Սանտա Անա քաղաք և ավտոկայանատեղիի մոտ սպանել ևս մի մարդու: 

Ինչպես հայտնել է Գարդեն Գրոուվի ոստիկանության ներկայացուցիչ Կառլ Ուիթնին, իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է պարզել կասկածյալի ավտոմեքենան:

Նա ձերբակալվել է այն պահին, երբ դանակով և ատրճանակով զինված մտել է խանութ և դանակահարել անվտանգության աշխատակցին: Տուժածը հոսպիտալացվել է, սակայն նրան չի հաջողվել փրկել։

«Բռնությանը զոհ դարձած մարդիկ պատահականորեն են ընտրվել: Կասկածյալը կապ չի ունեցել զոհերից ոչ մեկի հետ»,- հայտարարել է Ուիթնին:

Ոստիկանությունում նշել են, որ կասկածյալի գործողությունների դրդապատճառը դեռևս պարզ չէ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan