Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ Է. Զախարովա

Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ Է. Զախարովա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ Է. Զախարովա

Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում Է անփոփոխ:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 9-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով «Մտքերի տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովի հարթակում կայացած բրիֆինգի ընթացքում:

«ՌԴ-ն ելնում Է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք Է որոշվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների ճանապարհով: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն փոփոխություններ չի կրել»,-ասել Է Զախարովան: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել Է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, եւ Բաքվի ու Երեւանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունների հաշվառմամբ, միտված ենք մնում օժանդակություն ցուցաբերելուն՝ խաղաղ գործընթացի համակողմանի առաջշարժման նպատակով»,-հայտարարել Է նա: Զախարովան նշել Է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ մեղադրանքների առկայությունը մտահոգում Է ռուսական կողմին: «Նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձեւավորման եւ, համապատասխանաբար, հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ գտնելու շահերին»,-պարզաբանել Է նա: Գրում է՝ Armenpress-ը:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan