Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ընդհանուր հաշվարկով «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջատարը ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներն են

Ընդհանուր հաշվարկով «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջատարը ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներն են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ընդհանուր հաշվարկով «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջատարը ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներն են

ՀՀ զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլը: Տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները բարդ տեղանքում կատարել են թիրախների խոցում ԱԿ-74 ինքնաձիգով, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ հայտնի են դարձել «Աթլետ» մրցաձևի թիմային և անհատական հաշվարկով հաղթողները՝ հաղթանակ է տարել Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում Ղազախստանի թիմն է, երրորդում՝ ՀՀ Զինված ուժերի զինծառայողների թիմը:

Ընդհանուր հաշվարկով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում առաջատարը ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներն են: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Ռուսաստանի և Ղազախստանի թիմերը:

Առաջիկայում մասնակիցները ուժերն են չափելու կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևում: Անցկացվել է նաև գրական-գեղարվեստական, պարային-երաժշտական «Տեր և տիկին» փուլը: 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan