Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ վարչապետը սեփական փորձով բոլորին կոչ է անում գալ ու տեսնել Գյումրին

ՀՀ վարչապետը սեփական փորձով բոլորին կոչ է անում գալ ու տեսնել Գյումրին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ վարչապետը սեփական փորձով բոլորին կոչ է անում գալ ու տեսնել Գյումրին

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման նպատակով օգոստոսի 10-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մնացել է Գյումրիում:

Երեկոյան մի քանի սրճարան այցելելուց հետո, վարչապետը գիշերել է Գյումրու հուրանոցներից մեկում, իսկ օգոստոսի 11-ի վաղ առավոտյան՝ եղել Գյումրու թանգարաններում: Իր այցը Գյումրի վարչապետը ներկայացնում էր «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ «Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում» խորագրով՝ կոչ անելով բոլորին ընտանիքներով գալ ու տեսնել Գյումրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը զբոսնել է Գյումրու կենտրոնական փողոցներով, լուսանկարվել բնակիչների հետ: ՀՀ վարչապետը բիզնեսմեններին առաջարկեց Գյումրիում ազատ տարածքներ գնել, շինարարություն սկսել, որպեսզի Գյումրին դառնա զբոսաշրջության կենտրոն: «Գյումրիում հարստություններ կան, որոնք պետք է զարգացնել»,- նշեց վարչապետը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan