Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն




Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում են նախագահի հանդիպումները STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև նրա այցը հայտնի Թեյդե աստղադիտարան:
Մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: