Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

2019 թ. ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքները խախտելու 458 դեպք է արձանագրվել, կազմվել է 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով. ՊԵԿ նախագահի տեղակալ

2019 թ. ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքները խախտելու 458 դեպք է արձանագրվել, կազմվել է  361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով. ՊԵԿ նախագահի տեղակալ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
2019 թ. ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքները խախտելու 458 դեպք է արձանագրվել, կազմվել է 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով. ՊԵԿ նախագահի տեղակալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց 2019 թ. առաջին յոթ ամիսներում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները:

Այսպիսով` նա հայտնեց ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ բնական պաշարներն օգտագործելու հոդվածով արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով, իսկ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու 458 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է  պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով:

Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացվող ներմուծումների մասով առկա չարաշահումներին՝ ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց. «Մեր ներկրողները, ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծելով տարբեր ապրանքներ, հարկային մարմին ներկայացնում են որոշ տնտեսվարող սուբյեկտներից ստացված կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում էականորեն ցածր են ձևակերպված լինում ապրանքների ձեռքբերման արժեքները, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ավելի քիչ հարկեր վճարել և ներքին շուկայում փոխել ապրանքի գինը: Արդյունքում մրցակցային դաշտը խաթարվում է»,-ասաց նա և նշեց, որ կան այդպիսի բացահայտված դեպքեր:

Էդվարդ Հովհաննիսյանը նշեց նաև, որ հաճախ ընկերություններն արհեստականորեն տրոհում են իրենց բիզնեսը՝ մանր բիզնեսների միջոցով փորձելով զերծ մնալ ԱԱՀ շեմի գերազանցումից: Իրական շահառուներին գտնելու նպատակով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:    

ՊԵԿ փոխնախագահը հաջորդ խնդիրը համարեց ընկերությունների կողմից հարկերի թվացյալ օպտիմալացման մեխանիզմի ներքո ձևակերպվող գործարքները, որոնք հետագայում հնարավորություն են տալիս շահութահարկից կատարել ավել նվազեցումներ և վճարել պակաս հարկեր: Նա նշեց, որ նմանատիպ դեպքի օրինակ են ապահովագրական ընկերությունները, առկա են քրեական գործեր:

Այսպիսով՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա/Ձ-ների կողմից մատուցված ապահովագրական միջնորդի ծառայություններն իրատեսական չեն եղել, ինչի արդյունքում էլ ապահովագրական ընկերությունների կողմից շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից ցույց են տրվել չհիմնավորված նվազեցումներ:  «Քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով և ընդունելով իրենց կողմից ծավալած գործունեության ընթացքում հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները, դրսևորել են պատշաճ հարկ վճարողի վարքագիծ, մասնավորապես, մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելը վերջիններս ինքնուրույն հաշվարկել և հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ և վճարել շուրջ 137.641.065 դրամի հարկային պարտավորություն»,-ասաց նա և նշեց, որ այս ուղղությամբ նախատեսել են օրենսդրական փոփոխություններ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan