Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վստահ եմ, որ այդ պահը կգա. Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավորության մասին

Վստահ եմ, որ այդ պահը կգա. Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավորության մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վստահ եմ, որ այդ պահը կգա. Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավորության մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի շտապում մեկնաբանել Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայողի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված լուսանկարները, ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանն ասաց, որ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, ապա նշեց. «Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ կսահմանափակվեմ այս հայտարարության շրջանակներում»:

Հարցին՝ ի՞նչ հանդիպումներ են լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում սպասվող ԱՄՆ այցի շրջանակներում, արդյո՞ք սպասվում է հանդիպում Դոնալդ Թրամփի հետ, Զոհրապ Մնացականյանը պատասխանեց. «Ուշադրություն դարձրեք, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը ԱՄՆ-ի ու ՀՀ միջև այս շրջանում: Այս տարի այդ շարունակայնությունն ու մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար է: Հանդիպումը բարձր մակարդակով եղել ու մնում է մեր օրակարգում: Վստահ եմ, որ այդ պահը կգա»:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan