Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հանքը Ջերմուկի հանքային ջրերի համար ընդհանրապես վտանգ չի պարունակում, որովհետեւ ջուրը «զադնի» չի գնում. Փաշինյան

Հանքը Ջերմուկի հանքային ջրերի համար ընդհանրապես վտանգ չի պարունակում, որովհետեւ ջուրը «զադնի» չի գնում. Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հանքը Ջերմուկի հանքային ջրերի համար ընդհանրապես վտանգ չի պարունակում, որովհետեւ ջուրը «զադնի» չի գնում. Փաշինյան

Խորհրդակցության ժամանակ ես 6 անգամ հարցրել եմ, ասել եմ՝ եթե պարզվի, որ այն խոտը, որ ուտում է մեր պահած ոչխարը, խոտի վրա նստած փոշին ավելին է, քան միջազգային ընդունված ստանդարտները, մենք կարող անո՞ւմ ենք այդ հարցը լուծել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկ քաղաքի բնակարաններից մեկում, տանտերերի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ ասում են՝ այո, այդ դեպքում արձանագրում ենք այդ փաստը, 90 օր ժամանակ ենք տալիս ընկերությանը եւ եթե նա այդ հարցը չի լուծում, լրիվ օրինական հիմունքներով փակում ենք հանքը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր հարցը ռացիոնալության դաշտից տեղափոխվել է մի քիչ ավելի էմոցիոնալ դաշտ:

Նա ընդգծեց, որ երբ հանքը վնաս չի տալիս, ինչո՞ւ պետք է չաշխատի, այդ հարցի պատասխանը պետք է ստանալ:

Բնակցի դիտարկմանը, որ բնապահպաններն ասում են, որ ակնհայտորեն վնասում է բնությանը, վարչապետն արձագանքեց, որ իրենք փորձաքննություն են պատվիրել «Էլարդ» ընկերությանը եւ վերջինս տվել է եզրակացություն, որ հանքի շահագործումը Սեւանի ջրերի համար վտանգ չի պարունակում, Ջերմուկի հանքային ջրերի համար ընդհանրապես վտանգ չի պարունակում, որովհետեւ Ջերմուկի հանքային ջրերն ավելի բարձր են, քան հանքը, իսկ «ջուրը զադնի չի գնում»:

«Երրորդ, երթե մեղմացման միջոցները կիրառվեն, Որոտան եւ Արփա գետերի հետ կապված ռիսկերը կլինեն կառավարելի»,-հավելեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է  բնապահպանների պնդումներին, որ «Էլարդի» եզրակացությունը սխալ ենք հասկացել, ըստ այդ եզրակացության հանքը չի կարելի շահագործել, Փաշինյանն ասաց, որ այդ հարցը պարզելու համար շաբաթ օրը «Էլարդի» ներկայացուցիչներին Skype-կոնֆերանսի են հրավիրել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan