Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից

Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից

Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկած Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հովանու ներքո անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները չեղարկել են հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի մրցաշարին մասնակցության հրավերը՝ ադրբեջանական պատվիրակության պահանջով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գևորգյանի՝ Facebook-ում իր վրդովմունքը արտահայտելուց հետո,  կազմակերպիչները նրան դատական գործով են սպառնացել, այս մասին շախմատիստուհին պատմել է BBC-ին:

Մարիա Գևորգյանը ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ է, Հայաստանի շախմատի կանանց եռակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մրցանակակիր:

Գևորգյանի խոսքով՝ նա որևէ հատուկ ցանկություն չի ունեցել մասնակցելու թուրքական մրցաշարին, սակայն օգոստոսի 7-ին նա հրավեր է ստացել կազմակերպիչներից, որոնք նաև առաջարկել են վճարել ճանապարհածախսի և կեցության համար:

Գևորգյանը, ի վերջո, համաձայնել է, սակայն շուտով կազմակերպիչներից Մուստաֆա Էրօղլուն չեղարկել է հրավերը:

Նա գրել է Գևորգյանին, որ ադրբեջանցի շախմատիստները վերջնագիր են ներկայացրել. եթե մրցաշարին հայ մասնակից լինի, նրանք կհրաժարվեն մասնակցությունից:

Գևորգյանն Facebook-ի իր էջում հրապարակել է Էրօղլուի հաղորդագրության լուսանկարը:

«Յուրաքանչյուր երկրում, որտեղ էլ որ ելույթ ունենամ, ես միշտ հարգանքով եմ վերաբերվել բոլոր ընդդիմախոսներին՝ անկախ նրանց ազգությունից կամ քաղաքական հայացքներից»,- գրել է Գևորգյանը:

Մարիա Գևորգյանը բողոք է հղել ՖԻԴԵ-ին: Նրա խոսքով՝  հրավերի չեղարկումը իր ազգության պատճառով համարում է խիստ վիրավորական:

Շախմատիստուհու հաղորդմամբ՝ Էրօղլուն կապվել է իր հետ և մեղադրել նամակագրության գաղտնիությունը խախտելու մեջ՝ սպառնալով դատի տալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan