Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լոնդոնը մտադիր Է մեծացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը

Լոնդոնը մտադիր Է մեծացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լոնդոնը մտադիր Է մեծացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը

Բրիտանական կառավարությունը մտադիր Է մեծացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը՝ փորձելով բարելավել Բրյուսելի հետ գործարքի պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հայտարարության մեջ, որը տարածել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատունը:

Ինչպես նշում են Դաունինգ-սթրիթում, սեպտեմբերին բրիտանացի բանակցորդները եվրոպացի իրենց գործընկերների հետ կոնսուլտացիաներ կանցկացնեն շաբաթական երկու անգամ՝ «լրացուցիչ տեխնիկական հանդիպումների հնարավորությամբ՝ նոր գործարքի ապահովման հանգուցալուծումները քննարկելու համար»:

«Այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին ԵՄ-ի ղեկավարների հետ կայացած իմ բանակցությունները ցույց տվեցին, որ հակադեմոկրատական «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության եւ ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանքները քննարկելու ցանկություն կա, կողմերի համար եկել Է ժամանակը մեծացնելու բանակցությունների ինտենսիվությունը,- ասել Է Ջոնսոնը:- Հանդիպումների ու քննարկումների թվաքանակի ավելացումն անհրաժեշտ Է, եթե մենք ցանկանում ենք գործարքը համաձայնեցնել մինչեւ այն պահը, երբ մենք հոկտեմբերի 31-ին կլքենք Եվրամիությունը», հաղորդել ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan