Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մշակվող արդյունաբերությունը պետք է դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Փաշինյան

Մշակվող արդյունաբերությունը պետք է դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մշակվող արդյունաբերությունը պետք է դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Փաշինյան

Հայաստանում մշակվող արդյունաբերությունը պետք է զարգանա և դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  արտահանողների, նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի  տնտեսության արտահանման միտվածության ապահովումը:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը: Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանը աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցը այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել , որ այդ աջակցությունը իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ: Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում , որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, և, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար: Հակառակ դեպքում, եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, կստացվի, որ մենք այնպիսի քայլեր կանենք, որոնք չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը, ընդհուպ պետական բյուջեի եկամուտների դիվերսիֆիկացմանը, արդյունքում` մենք ստիպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից, որն արդյունքում ավելի շատ վնասներ կբերի, քան օգուտներ»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այդ է  պատճառը, որ  կառավարությունը նաև այս կարգի հանդիպումներ է կազմակերպում,  որպեսզի կարողանան ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները և կարողանան դրանք ճիշտ կառավարել ու արձագանքել:

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Փաշինյանը ասաց, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում շատ ճիշտ բանաձևեր դրվեն:

«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկը աճում է և առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների շատ էական աճ  է նկատվում: Այստեղ կարևոր է , որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- եզրափակեց Փաշինյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan