Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռոուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունների հնարավորությունը

Ռոուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունների հնարավորությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունների հնարավորությունը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների հնարավորությունը, բայց նշել Է, որ երկխոսությունը հնարավոր Է իրանական միջուկային ծրագրի գծով «վեցյակի» ձեւաչափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե ԱՄՆ-ը հանի բոլոր պատժամիջոցները, նա կարող Է առաջվա պես երկխոսություն վարել «5+1» խմբի շրջանակում»,- հայտարարել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում: Նախագահն ասել Է, որ խոսքը չի վերաբերում Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցություններին:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկիրը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից պատերազմ եւ տնտեսական ճնշում Է պարտադրվում: «Մեզ համար հնարավոր չԷ Վաշինգտոնի հետ շփման մեջ մտնել, քանի դեռ նա չի դադարեցրել պատերազմ պարտադրելը եւ Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը մասնակցելը»,- ասել Է Զարիֆը:

Նա հավելել Է, որ միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձը «տոմս Է բանակցությունների համար»: Իրանը հայտարարել Է 2015 թվականին կնքված գործարքով իր ստանձնած պարտավորությունների կրճատման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Համաձայնագրի եվրոպացի մասնակիցները փորձում են պահպանել գործարքը:

Վերջին մի քանի ամսում Իրանը եւ Ֆրանսիան ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, մասնավորապես, տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցերը Թեհրան, ինչպես նաեւ` մի շարք հեռախոսազրույցներ երկու երկրների նախագահների միջեւ, որոնց ընթացքում շեշտը դրվել Է միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրության վրա՝ Թեհրանի կողմից դրա գծով պարտավորությունների կատարման կրճատման լույսով. կողմերը նաեւ փոխանակել են համաձայնագրի իրագործմանն ուղղված առաջարկություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan