Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագծին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագծին

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 5-ին կայացած նիստում «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Այս արձանագրությամբ կարգավորվում է հետևյալ խնդիրը, որ ՀԱՊԿ-ը կարող է ունենալ և' դիտորդներ, և' գործընկերներ, մինչ այդ կար դրույթ, որ կարող է ունենալ դիտորդ, որը բացված չէր: Եղել է առաջարկություն, որ, բացի դիտորդից, լինի ավելի բարձր կարգավիճակ, դա գործընկերոջ կարգավիճակն է: Դիտորդի և գործընկերոջ դեպքում կա տարբերություն: Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու անդամ պետությունների հետ, որը կիսում է ՀԱՊԿ-ի գաղափարախոսությունն ու մոտեցումները»,- ասաց Քոչարյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan