Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ամազոնիայի երկրների ղեկավարները անտառների պաշտպանության մասին «Լետիցիայի պակտ» են ստորագրել

Ամազոնիայի երկրների ղեկավարները անտառների պաշտպանության մասին «Լետիցիայի պակտ» են ստորագրել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ամազոնիայի երկրների ղեկավարները անտառների պաշտպանության մասին «Լետիցիայի պակտ» են ստորագրել

Ամազոնիայի երկրների՝ Պերուի, Էկվադորի, Բրազիլիայի, Բոլիվիայի եւ Սուրինամի ղեկավարները անտառների պաշտպանության մասին «Լետիցիայի պակտ» են ստորագրել, վերջնական փաստաթուղթ, որով որոշվում է ամազոնյան անտառների պաշտպանության գործում տարածաշրջանի պետությունների փոխգործակցության ապագան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լետիցիայի պակտը ենթադրում է Ամազոնիայի երկրների փոխգործակցություն անտառահատումների պատճառների հակազդման գործում, այդ թվում՝ հանածոների ապօրինի արդյունահանում, թմրավաճառք, գյուղատնտեսական հողերի տարածքների անօրինական մեծացում»,- Twitter-ում հայտնել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուքեն:

Դուքեի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են նաեւ գիտական եւ տեխնիկական ոլորտներում համագործակցության, համատեղ գործողությունների համար ինֆորմացիայի փոխանակման շուրջ:

Գագաթնաժողով անցկացնելու համար պատճառ են հանդիսացել այս տարի ամազոնյան անտառներում ուժգին հրդեհները, որոնք տարածքով գրեթե 2 անգամ գերազանցել են 2018թ. հրդեհները: Անտառային հրդեհները շարունակվում են արդեն մոտ մեկ ամիս եւ միջազգային հանրության շրջանում մեծ արձագանք են ստացել:

Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տեղեկությունների համաձայն՝ տարեսկզբից երկրում 83 329 հրդեհի օջախներ են գրանցվել, իսկ հուլիսին Ամազոնիայում այրված անտառների տարածքը կազմել է 18 629 քառ. կմ: Չնայած նրան, որ Ամազոնիայում հրդեհները սովորական երեւույթ են, դրանց զգալի մասը բռնկվել է ֆերմերների պատճառով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan