Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում ավարտվել են, բոլոր բնակիչների վերադարձը նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին

Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում ավարտվել են, բոլոր բնակիչների վերադարձը նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում ավարտվել են, բոլոր բնակիչների վերադարձը նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին

Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում, կարելի է ասել, ավարտին են մոտենում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի  պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել, ներկա պահին արդեն իսկ բնակիչների վերադարձման գործընթացը, կարելի է ասել, սկսվել է, այս պահի դրությամբ չորս ընտանիք արդեն վերադարձել են:

Բոլոր թալիշցիների վերադարձը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մենք նախատեսել ենք նաև դպրոցի, մանկապարտեզի գործունեության վերականգնումը Թալիշում, այնպես որ, դրանք նաև լրացուցիչ աշխատատեղեր են գյուղի բնակչության համար»,-մանրամասնեց նա:

Անդրադառնալով հարցին, թե որքան գումար է հատկացվել Թալիշի վերակառուցման համար, պետնախարարն ասաց.

«Թալիշի վերածննդի համար ծախսվել են ոչ միայն բյուջետային միջոցներից, նաև՝ Համահայկական հիմնադրամի միջոցները: Կարող եմ ասել, որ մոտ մեկ միլիոն դոլար պետական բյուջեի միջոցներից է ծախսվել, մոտավորապես այդքան գումար էլ Համահայկական հիմնադրամից միջոցներից, այնպես որ, վերականգնման ընդհանուր գումարը կազմում է շուրջ երկու միլիոն դոլար»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով բանակում սննդակարգի փոփոխությանը՝  նախարարն ասաց, որ  այցելել է այդպիսի մի զորամաս, որտեղ արդեն նոր եղանակով է ապահովվում սննդամթերքը, զինվորների հետ ճաշել  է, բավականին տպավորված է:

Գրիգորի Մարտիրոսյանը հիշեցրեց,  որ սննդի մատակարարումը չի իրականացվում Արցախի պետական բյուջեի միջոցների հաշվին, դա պաշտպանության ընդհանուր ծախսերի շրջանակում է իրականացվում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan