Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դինքի գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան

Դինքի գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դինքի գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության նախկին աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան:

Դինքի սպանության գործով առանցքային վկաներ են հանդիսանում լրագրողի հետ 2004թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները:

Սեպտեմբերի 6-ի նիստի ժամանակ դատախազը միջնորդություն էր ներկայացրել առ այն, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների ցուցմունքը լսելու անհրաժեշտություն չկա, որին առարկել են Դինքի պաշտպանները՝ համարելով, որ դա կխոչընդոտի գործի լիարժեք բացահայտմանը:

Դատարանը հետաձգել է տվյալ միջնորդության մասով որոշում կայացնելը, հայտնում է Ստամբուլում գործող «Ակօս» թերթի կայքը:

Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները շարունակվելու են նոյեմբերի 26-ին, 27-ին և 28-ին:

Սեպտեմբերի 4-ին Ստամբուլի 14-րդ ծանր գործերով քրեական դատարանում կայացել էր Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում վկայի կարգավիճակով ցուցմունք էր տվել Ստամբուլի նախկին նահանգապետի օգնական Էրգուն Գյունգյորը, որը մանրամասներ է հաղորդել 2004թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ հանդիպումից, որը կայացել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության պահանջով:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan