Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվել է Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը

Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվել է Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվել է Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 6-ից 7-ը Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում ներկա է գտնվել Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկմանը: Փառատոնը կազմակերպվել է Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ` Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության և Հարգիտայի նահանգային խորհրդի ջանքերով:Փառատոնի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, մասնավորապես, նշել է. «Կարևորելով տարածաշրջանի հայկական համայնքների ցանկությունը վերգտնել իրենց հայկակական արմատները` վերահաստատում եմ դեսպանության պատրաստակամությունն աջակցելու պատմական Հայրենիքի հետ կրթական և մշակութային կապեր հաստատելու գործին»:

Բարձր գնահատելով այն աջակցությունը, որ համայնքները վայելում են տեղական և նահանգային իշխանությունների կողմից` դեսպանը հույս է հայտնել, որ Հարգիտա նահանգի պատվիրակության ծրագրվող այցը Հայաստան նոր էջ կբացի այդ հարաբերություններում:

Հայկական արվեստի փառատոնի շրջանակներում բացվել է Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես:

Միջոցառման ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրինությանը՝ ցուցաբերած աջակցության և Paul Kerestes-ին (Jecinci) նկարի գունավորման համար: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan