Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Իմ քայլը» խմբակցությունը կիսում է Ամուլսարի հարցով վարչապետի հնչեցրած վերջին դիրքորոշումը

«Իմ քայլը» խմբակցությունը կիսում է Ամուլսարի հարցով վարչապետի հնչեցրած վերջին դիրքորոշումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Իմ քայլը» խմբակցությունը կիսում է Ամուլսարի հարցով վարչապետի հնչեցրած վերջին դիրքորոշումը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Փաշինյանի հետ Ամուլսարի հարցով քննարկում է ունեցել այն նույն շեշտադրումներով, ինչը վարչապետը ներկայացրել է իր ուղիղ եթերում, իրենք կիսում են այդ դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Օրենսդիրի տիրույթում չէ հարցին որոշում տալը, սակայն որպես քաղաքական թիմ, ունենք մեր դիրքորոշումը: Վարչապետը նշեց որպես իրավական պետություն գործելու անհրաժեշտությունն ու բացառապես այդ տիրույթում գործելը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չեն կարող հաշվի չառնվել նաև բնակիչների մտահոգությունը, բնապահպանական խնդիրները և այլն: Եվ այս փուլում խնդիր է դրվում, որ տեսչական մարմինն անմիջապես գործողություններ սկսի այնտեղ և վեր հանի խնդիրներ, եթե դրանք գոյություն ունեն: Այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում: Եվ ընդ որում ընդգծվեց, որ եթե անգամ շինարարական աշխատանքների պարագայում նկատվի որևէ խախտում, շեղում նշված չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Եվ այս դիրքորոշման հետ «Իմ քայլը խմբակցությունը համաձայն է և կիսում է»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք դեմ են հանքի շահագործմանը՝ Մակունցն ասաց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունն ունեցել է քննարկում հենց նույն շեշտադրումներով և նույն հարցերի շուրջ, ինչը վարչապետը ներկայացրեց վերջին ուղիղ եթերի ընթացքում: Նա վստահեցրեց՝ առարկություն առ այն, որ պետք է գնալ այլ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել:

Միևնույն ժամանակ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ վարչապետի կողմից նշված որոշումը չի հակասում ժողովրդի շահերին: Մակունցի կարծիքով՝ կայացվում է այնպիսի որոշում, գնալու են այնպիսի քայլերի, որոնք որևէ կերպ չեն վնասի պետությանը, պետական շահին, բնակչությանը, բնապահպանությանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan