Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մելքումյանն առաջարկում է ներկրվող մի խումբ ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին

Մելքումյանն առաջարկում է ներկրվող մի խումբ ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մելքումյանն առաջարկում է ներկրվող մի խումբ ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին

ՀՀ ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է երրորդ երկրներից ներկրված մի խումբ սննդային ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին, այլ ոչ թե անմիջապես սահմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:

«1997-ից ներդրվել է համակարգ՝ սահմանին ավելացված արժեքի հարկ գանձելու: ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների ավելացված արժեքի հարկի գանձումը կատարվում է հաջորդ ամսվա 20-ին: Ես փորձ եմ կատարել երրորդ երկրներից ներկրվող մի խումբ ապրանքներ համապատասխանեցել այդ ընթացակարգին, որ գանձվեն հաջորդ ամսվա 20-ին»,-ներկայացրեց Մելքումյանը:

Մելքումյանի խոսքով՝ ընտրել է այնպիսի ապրանքախմբեր, որոնք բյուջեի վրա էական ազդեցություն չեն ունենա: Դրանք այնպիսի ապրանքախմբեր են, որոնք արագ իրացվելու են:

Պատգամավորների խոսքով՝ ապրանքների խումբ ընտրելիս հիմքում դրել է սոցիալական նշանակությունը, հաշվի է առնել ձեռներեցների համար խնայողությունը, արագ իրացվելիությունը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ կառավարությունը շարունակում է սկզբունքային անհամաձայնություն ունենալ  նախագծի հետ: Նա նկատեց՝ առաջարկվում է ներմուծման ԱԱՀ-ն գանձել ոչ թե ներմուծման պահին, այլ մինչև հաջորդ ամսվա 20-ն այնպիսի սննդամթերքի համար, ինչպիսին են՝ սառեցված միս՝ խոշոր եղջերավոր անասունների, թռչնի, կաթնամթերք, օղի, կոնյակ: Փոխնախարարը նկատեց, որ այսօր արդեն նշված ապրանքատեսակների պարագայում մեր գյուղատնտեսական արտադրանքը մրցունակ չէ: Նա ներկայացրեց այլ պատճառներ ևս:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan