Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների մեծածախ և մանրածախ գործունեությունները կտարանջատվեն

Դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների մեծածախ և մանրածախ գործունեությունները կտարանջատվեն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների մեծածախ և մանրածախ գործունեությունները կտարանջատվեն

ՀՀ դեղերի շուկայում առկա են մեծածախ վաճառքով զբաղվող խոշոր ներմուծող ընկերություններ, որոնք տիրապետում են նաև մանրածախ առևտրային ցանցերի:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, այդ ընկերությունները միաժամանակ զբաղվում են դեղերի մեծածախ և մանրածախ իրացմամբ, ինչը կարող է խնդիրներ ստեղծել հակամրցակցային գործողություններին հակազդելու և կանխարգելելու տեսանկյունից:

Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերով նախատեսվել է տարանջատել մեծածախ և մանրածախ իրացման գործընթացները, ինչը դրական ազդեցություն կունենա մրցակցային միջավայրի վրա: Մասնավորապես՝ հնարավորություն կստեղծվի բացահայտել և կանխարգելել նրանց կողմից խտրական դրսևորումներն այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:

Այսպիսով՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan