Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ․ Լիլիա Շուշանյան

Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ․ Լիլիա Շուշանյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ․ Լիլիա Շուշանյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հանքերի իրական սեփականատերերի ամբողջական բացահայտման նախագծի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հնչեցված կարծիքներին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծին և հարգարժան պարոն Բաղդասարյանի ելույթին, պարզաբանեմ մի քանի հարց.

1. Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ, և պատգամավորը իրենց նախագծի անհրաժեշտությունը սկսում է հիմնավորել հենց այս փաստով, այդուհանդերձ, պետք է նշեմ, որ օրենքը ցանկացած շեմի առկայության կամ դրա բացառման դեպքում իրական սեփականատերերի հայտարարագրման պահանջ չի նախատեսում ցուցակված ընկերությունների համար, ինչպիսին և «Լիդիան Արմենիա» կազմակերպությունն է:

2. Ընդ որում, սա միջազգայնորեն ընդունված անհերքելի նորմ է՝ հաշվի առնելով, որ այս կազմակերպությունների սեփականատերերը կարող են փոփոխվել ամենօրյա կտրվածքով: Այս մասին մեր գործընկերներին հանգամանալից ներկայացվել է դեռևս ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկման ընթացքում:

3. Ինչպես վերոնշյալ դեպքում, հանձնաժողովում բերվել են մի շարք այլ մասնագիտական փաստարկված հիմքեր և պնդումներ, սակայն որոնց վերաբերյալ գործընկերների կողմից, հավանաբար, նպատակահարմար չէր ԱԺ ամբիոնից որևէ հիշատակում անել:

4. Հարկ եմ համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ այս նախագծով ներդրվում է Հայաստանում մինչ այս անընդմեջ բարձրաձայնվող, սակայն գոյություն չունեցող բոլորովին նոր համակարգ, որով սահմանվել է նույնիսկ եվրոպական առաջադեմ երկրներից կրկնակի ցածր՝ 10 %-անոց շեմի պահանջ (Եվրոպայում, մեծամասամբ՝ 25%): Եվ սա առաջին անգամ սահմանվում է ընդերքի ոլորտում գործող տնտեսվարողների համար, ինչը ոլորտի թափանցիկության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքական կամքի դրսևորումն է:

5. Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ շեմերի իջեցման հնարավորությունների քննարկմանը նոր համակարգի գործարկումից և առաջին արդյունքներն արձանագրելուց հետո, որի մասին աշխատանքային քննարկումների ընթացքում ոչ մեկ անգամ հաղորդվել է գործընկեր պատգամավորներին: Իսկ համատեղ աշխատելու նպատակով նույնիսկ առաջարկվել է վերջիններիս տրամադրել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, ինչը, համաձայնեք, պրակտիկայում հազվադեպ հանդիպող մշակույթ է:

Դատողությունները թողնում եմ ձեզ...»

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan