Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բաթումը կդառնա Վրաստանի առաջին քաղաքը, որտեղ Էլեկտրաավտոբուսներ կհայտնվեն

Բաթումը կդառնա Վրաստանի առաջին քաղաքը, որտեղ Էլեկտրաավտոբուսներ կհայտնվեն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բաթումը կդառնա Վրաստանի առաջին քաղաքը, որտեղ Էլեկտրաավտոբուսներ կհայտնվեն

Վրաստանում առաջին անգամ մունիցիպալ Էլեկտրաավտոբուսներ կհայտնվեն Բաթում սեւծովյան առողջարանային քաղաքում (Աջարական ԻՀ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում՝ «Բաթումի ավտոտրանսպորտ» ընկերության կայքում:

Այդ ավտոբուսները Վրաստանին կմատակարարի Բելառուսի «Բելկոմունմաշ» առաջատար արդյունաբերական ձեռնարկությունը, որի հետ համաձայնագիր Է կնքվել:

Առաջին փուլում մունիցիպալ ավտոհավաքակազմը կհամալրվի ութ Էլեկտրաավտոբուսով: Դրանք կսկսեն քաղաքում երթեւեկել մի քանի ամիս հետո: «Այսօր ստորագրվեց ութ միավոր Էլեկտրավտոբուսի գնման համաձայնագիր: Դա կարեւոր նորացում Է մունիցիպալ ավտոհավաքակազմի համար: Դուք գիտեք, որ անցյալ տարի մենք ձեռք բերեցինք 40 ավտոբուս, որոնք աշխատում են Եվրո դիզելային վառելիքով»,- ասել Է Բաթումի քաղաքագլուխ Լաշա Կոմախիձեն Մինչ այդ, նրա խոսքով՝ նորացվել Է Բաթումի ավտոհավաքակազմի 30 – 35 տոկոսը:

Քաղաքապետարանը մտադիր Է շարունակել դոնորների հետ աշխատանքն այդ ուղղությամբ: Էկոլոգիապես ամենամաքուր ավտոբուսների են պատրաստվում անցնել նաեւ Թբիլիսիում: Ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն հայտարարել Է, որ դա տեղի կունենա 2023 թվականին:

Վրաստանում նույնիսկ պլանավորվում Է կառուցել Էլեկտրաավտոբուսների հավաքման գործարան: Գործարանը կբացի Վրաստանի Fregobus ընկերությունը՝ Չինաստանի “ZTE Corporation" ընկերության եւ Գերմանիայի EURABUS ընկերության հետ համատեղ: Վրաստանում արտադրված ավտոբուսները Fregobus-ը պլանավորում Է վաճառել Եվրամիության երկրներում, հաղորդել Է Sputnik-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan