Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քոչարյանին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից. դատախազ

Քոչարյանին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից. դատախազ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քոչարյանին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից. դատախազ

Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ շեշտեց Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանն՝ անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերվում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն և ընտրված խափանման միջոցը  վերացնելուն:

Դատախազը խնդրեց դատարանից մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Ըստ Սահմանադրական դատարանի` հետևանքները կարող են տեսականորեն առաջանալ այն դեպքում, երբ սովորական դատավարական ընթացակարգի պայմաններում կարձանագրվի, որ պաշտոնաթող նախագահը մեղադրվում է այնպիսի գործողությունների և արարքի մեջ, որի հետ կապված  նա օժտված է գործառութային անձեռնմխելիությամբ: Այսինքն` այն դեպքում, երբ դա կապված է նրա կարգավիճակի հետ: Տվյալ  դեպքում բոլոր իրավիճակներում, ի վերջո , դատարանները արձանագրել են, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործողությունները չեն բխում նրա կարգավիճակից»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Դատախազի խոսքով`  այդ հանգամանքն իրենց իրավասության սահմաններում գնահատել են նաև դատարանները:

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության նախնական և պարտադիր պահանջին, որում նաև խոսվում է Սահմանադրական դատարանի որոշման մեջ: Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա անձեռնմխելիությանը ու նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող: Հետևաբար` ՍԴ-ի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքերը չկան: Խնդրում ենք մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը»,- եզրափակեց Բաղդասարյանը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan