Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քուվեյթի շեյխուհին ծանոթացել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը

Քուվեյթի շեյխուհին ծանոթացել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քուվեյթի շեյխուհին ծանոթացել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով ճանաչողական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը, տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության պատմությանը և ավանդույթներին: Նրանց են ներկայացվել ազգային ավանդական գորգագործության նմուշները, հայկական զարդանախշերի նշանակությունը: Գորգագործման սրահում հյուրերը հետևել են գորգերի ստեղծման ընթացքին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահն այնուհետև հյուրընկալվել է «Երևան իմ սեր» հիմնադրամում: Տիկին Նունե Սարգսյանի հետ շրջայցի ընթացքում նա ծանոթացել է հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին: Ճարտարապետական կոթողների պահպանության գործում զգալի փորձ ունեցող շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը հետաքրքրվել է պատմական շենքերի վերականգնման գործում հիմնադրամի կատարած աշխատանքով ու առաջիկա նախագծերով: «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում գործող՝ հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնում տիկին Նունե Սարգսյանը շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահին ծանոթացրել է հաստատության գործունեությանը:

Մինչ այդ, շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը, մեր երկրի պամամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով, այցելել է Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր: Հյուրերը շրջել են պատմական կոթողների տարածքում, ծանոթացել դրանց բազմադարյա պատմությանը:

Հայաստան ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը ավելի վաղ եղել է նաև մի շարք մշակութային հաստատություններում, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Այցի ընթացքում քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր երկրների մշակույթը և աշխարհագրական ու ժամանակագրական տարբեր շրջաններ ներկայացնող Ալ-Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու, ինչպես նաև երկու երկրներում մշակութային շաբաթներ կազմակերպելու վերաբերյալ: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan