Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պատգամավորը Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց նախաձեռնելը համարում է իրավաչափ

Պատգամավորը Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց նախաձեռնելը համարում է իրավաչափ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատգամավորը Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց նախաձեռնելը համարում է իրավաչափ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ խմբակցության կողմից Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց նախաձեռնելը տեղավորվում է ԱԺ լիազորությունների իրականացման մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք դա իշխանության մյուս ճյուղի վրա ճնշման փորձ չէ՞:

«ԱԺ-ի կողմից նման գործընթաց սկսելն ինքնին չի կարող դիտվել որպես ճնշում, քանի որ այդ լիազորությունն ԱԺ-ին տրված է Սահմանադրությամբ: Եթե անձինք պնդում են, որ Սահմանադրությամբ Ազգային ժողովին տրվող լիազորությունն իրականացնելն ինքնին կարող է դիտարկվել որպես ճնշում դատական իշխանության վրա, իմ մեջ շատ լուրջ կասկածներ են առաջանում այդ անձանց իրավաբանական գիտելիքների վերաբերյալ»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց՝ երբ նախագիծը կլինի, հանրությունը հիմքերի մասին ավելի շատ մանրամասներ կիմանա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan