Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը շրջանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP-ԺԴԿ) ընտրված քաղաքապետ Մելիքե Գյոքսուն, հայտնում է Ermenihaber-ը:

Քաղաքապետի հետ միասին ձերբակալվել են ևս 5 անձինք, որոնցից 2-ը քաղաքային խորհրդի (ավագանու-խմբ.) անդամներ են: Հաղորդվում է, որ որոշ ժամանակ առաջ Էրզրումի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում տեղի ունեցող գործերից մեկի շրջանակներում «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով Գյոքսուի և մյուսների վերաբերյալ 7 տարի 6 ամիս ազատազրկման որոշում էր կայացվել, ինչը, սակայն, բողոքարկվել էր: Բողոքը քննող բարձրագույն դատարանն օրերս անփոփոխ է թողել նախորդ դատարանի որոշումը, ինչի հետևանքով քաղաքապետը, ավագանու 2 անդամներն ու ևս 3 հոգի ձերբակալվել են:

Նշենք, որ նախօրեին էլ ձերբակալվել էր Դիարբեքիրի Քուլփ (պատմ. Սասունի Խուլփ գավառակ) շրջանի ԺԴԿ-ական քաղաքապետ Մեհմեթ Ֆաթիհ Թաչը: Թաչի ձերբակալությունից հետո Քուլփ քաղաքապետարանի վրա պետական կառավարիչ (հոգաբարձու) է նշանակվել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan