Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնավորներին» ցրելու համար. բերման է ենթարկվել 30 մարդ

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնավորներին» ցրելու համար. բերման է ենթարկվել 30 մարդ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնավորներին» ցրելու համար. բերման է ենթարկվել 30 մարդ

Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Սեն Լազար կայարանի տարածքում հավաքված ցուցարարներին ցրելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:

Այսօր ավելի վաղ Մադլեն հրապարակի շրջանում սկսվել է «Դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների հերթական չարտոնված բողոքի ակցիան: Ոստիկանությունը սկսել է մարդկանց դուրս մղել հրապարակից Սեն Լազար կայարանի ուղղությամբ, ակցիայի մասնակիցները վեճի են բռնվել ոստիկանության հետ:

Հաղորդվում է, որ ցուցարարները մտել են կայարանի շենք, որտեղ մի քանի բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ:

Կայարանից դուրս գալիս ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ:

Ինչպես հայտնում է FMTV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով, իրավապահ մարմիններն արդեն բերման են ենթարկել 30 մարդու:

«Դեղին անթև բաճկոնների» լայնամասշտաբ բողոքի ցույցերը Ֆրանսիայում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից, որի մասնակիցները պահանջել են չբարձրացնել բենզինի գներն ու վառելիքի համար հարկերը: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն Ֆրանսիայի իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ շարժման մասնակիցները շարունակում են փողոց դուրս գալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan