Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լավրովը եւ Փոմպեոն հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում

Լավրովը եւ Փոմպեոն հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լավրովը եւ Փոմպեոն հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսված Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչին:

Նստաշրջանի շրջանակում Փոմպեոյի աշխատանքի պլաններին նվիրված բրիֆինգում դիվանագետը չի նշել այն հարցերը, որոնք կողմերը ծրագրում են քննարկել:

Պետդեպի ներկայացուցիչը նշել Է, որ ԱՄՆ-ը ցանկանում Է ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպումներն օգտագործել «ինքնակալական պետությունների», մասնավորապես, Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի եւ Չինաստանի, «կործանարար ազդեցությանը» դիմակայելու համար:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին հայտնել Է, որ ՄԱԿ-ում Փոմպեոյի հետ Լավրովի հանդիպումը «նախապատրաստվում Է»: Դիտորդները ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումը տեղի Է ունեցել ընթացիկ տարվա մայիսին Սոչիում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan