Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պետությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի տնտեսավարողներին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Պետությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի տնտեսավարողներին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի տնտեսավարողներին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել 2835 տնտեսավարողների: Նախատեսվում է հետ վերադարձնել հին դեբետային մնացորդները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում:

Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, Բաբկեն Թունյանը ևս նամակով թողել էր իր կողմ քվեարկությունը, արդյունքում նախագիծն ընդունվեց:

Քվեարկությունից առաջ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը որոշակի մտահոգություններ էր հայտնել:  «Անցյալ նիստին տարբեր խմբակցություններից իմ գործընկերները խնդրում էին, որ հանրայնացվի այն տնտեսավարողների, առնվազն խոշոր տնտեսավարողների ցուցակը, որոնց պետք է վերադարձվեն գումարները: Սակայն դա քողարկվում է: Մենք նման բան չեմ կարող անել, պետք է իմանանք, թե բյուջեից գումարներն ում ենք վերադարձնում: Ես ունեմ տվյալներ, որ վերադարձվելիք գումարների զգալի մասը՝ մոտ 1.5 մլրդ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որն այս պահին սնանկության մեջ չէ: Ըստ էության, ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդամներ, ում կազմակերպությանը վերադարձնելու ենք այդ գումարները: Ես ունեմ տվյալներ, որ դա միակը չէ»,-ասաց Թանդիլյանը:

Պատգամավորը պնդեց, որ պետք է միասին կայացնեն որոշում՝ դադարեցնելու քվեարկությունը և առնվազն փակ ռեժիմով տեղեկացնել նախագծի շահառու տնտեսավարողների ցանկը: Նա պնդեց, որ տեղեկատվությունը պատգամավորներին տրվի քվեարկությունից առաջ:

Քվեարկությունից առաջ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց: Դրանից հետո նախագիծը քվեարկությամբ ընդունվեց: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ 20 րոպեում կարողացել են գալ հետևյալ համաձայնության. «Առ այն, որ խորհրդարանից չի կարող լինել գաղտնի ցանկ, որով ընկերություններից տրվում է  գումար: Խորհրդարանը գումար տվողն է, չի կարող չիմանալով, կուրորեն տալ այն: Սակայն մեր պահանջներին ի պատասխան ասվել է, որ դա հարկային գաղտնիք է: Պատգամավորները հույժ գաղտնի տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն, և մենք հետևողական ենք լինելու, որ այդ ցանկը ստանանք: ՊԵԿ նախագահին կհրավիրենք մեր խմբակցություն այս հարցը քննարկելու: Եվ ՊԵԿ-ի ներկայացուցիչը երաշխավորեց, որ նաև այս օրենքով սահմանված կարգով 40 մլն դրամից բարձր այն ընկերությունները, որոնք պետք է  գումարը ստանան, պետք է անցնեն համապատասխան ուսումնասիրության, ինչի արդյունքում կարող են լինել նաև պատասխանատվության ենթարկելու հնարավորություններ»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ այն ընկերությունները, որոնք արտոնյալ պայմաններում ժամանակին մոնոպոլ կամ այլ դիրք են ունեցել, ինչ արդյունքում գոյացրել են այդ գումարները, չպետք է ստանան դրանք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan