Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Այն կա՛մ պետք է արգելվի, կա՛մ թույլ տան բոլորին. Էրդողանը վերջնագիր է ներկայացրել միջուկային զենքի համար

Այն կա՛մ պետք է արգելվի, կա՛մ թույլ տան բոլորին. Էրդողանը վերջնագիր է ներկայացրել միջուկային զենքի համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Այն կա՛մ պետք է արգելվի, կա՛մ թույլ տան բոլորին. Էրդողանը վերջնագիր է ներկայացրել միջուկային զենքի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է կա՛մ արգելել միջուկային զենքը, կա՛մ այն հասանելի դարձնել բոլոր երկրների համար: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ թուրք առաջնորդը հանդես է եկել ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս:

«Այսօր մեր առաջ ծառացած են անարդարության խնդիրները… Նրանք, ովքեր միջուկային զենք ունեն, այն օգտագործում են որպես ճնշում, սպառնում են նրանց, ովքեր այն չունեն: Այն պետք է կա՛մ ընդհանրապես արգելել, կա՛մ թույլ տալ բոլորին»,- ասել է Էրդողանը:

Նա կոչ է արել նաև բարեփոխումներ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Աշխարհն ավելին է, քան հինգ երկիրը (ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները): Վաղուց ժամանակն է փոխելու այս մտածելակերպը»,- հավելել է Էրդողանը:   

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan