Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռոհանին ՄԱԿ-ի ամբիոնից ԱՄՆ-ին մեղադրել է «տնտեսական ահաբեկչություն» իրականացնելու մեջ

Ռոհանին ՄԱԿ-ի ամբիոնից ԱՄՆ-ին մեղադրել է «տնտեսական ահաբեկչություն» իրականացնելու մեջ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոհանին ՄԱԿ-ի ամբիոնից ԱՄՆ-ին մեղադրել է «տնտեսական ահաբեկչություն» իրականացնելու մեջ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ Իրանը բախվել է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «տնտեսական ահաբեկչությանը»:

«Ես ելույթ եմ ունենում երկրի անունից, որը դիմակայում է ամենադաժան տնտեսական ահաբեկչությանը և պաշտպանել է անկախության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման իր իրավունքը: ԱՄՆ իշխանությունները, պատժամիջոցներ սահմանելով և սպառնալով ուրիշ երկրների, մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի զրկեն Իրանին համաշխարհային տնտեսությանը միանալու առավելությունից՝ ոչ ըստ նշանակության օգտագործելով միջազգային բանկային համակարգը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին:

Բացի այդ, Իրանի նախագահը տարածաշրջանի երկրներին հրավիրել է ընդգրկվել Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված «հույսի կոալիցիայի» կազմում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan