Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հակառակորդի դիրքերին մոտ գտնվող հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից

Հակառակորդի դիրքերին մոտ գտնվող հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հակառակորդի դիրքերին մոտ գտնվող հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից

Ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող Ոսկեպար- Բաղանիս ճանապարհը շրջանցող ռազմավարական նշանակության նոր ճանապարհ է կառուցվում: Այն պատրաստ կլինի ամենաուշը նոյեմբերի սկզբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների կարևորության մասին նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մի քիչ այն կողմ Բաղանիս գյուղն է, որը գտնվում է Ադրբեջանի դիրքերին մոտ: Եղած ճանապարհը շատ մոտ էր Ադրբեջանի դիրքերին, և երբեմն կրակի տակ կարող էր հայտնվել: Հիմա այս ճանապարհի կառուցմամբ ապահովում ենք մեր մեքենաների անվտանգ երթը դեպի Նոյեմբերյան»,-ասաց նախարարը։

Բացի այդ, պատնեշները փակում են տեսանելիությունը: «Մի կողմից ճանապարհն ենք բարեկարգում, մյուս կողմից կատարում ենք ռազմավարական նշանակության աշխատանք»,-նշեց Պապիկյանը:

Ճանապարհը շրջանցելու այս հատվածը մոտ 1 կմ է: Թեև պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել դեկտեմբերի կեսերին, սակայն կապալառու կազմակերպության` «Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը վստահեցնում է, որ աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին: «Այս պահին իրականացված է հողային աշխատանքների մոտ 99 տոկոսը: Մնացած հողային աշխատանքները կավարտենք 2 օրից»,-ասաց Բեզոյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan