Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է անկախ լինի քաղաքական իշխանությունից. «Թարմ ուղեղով»՝ Կարեն Զադոյանի հետ



Կոռուպցիայի կանխարգելման hանձնաժողովում կառավարության, ԱԺ խմբակցությունների և ԲԴԽ-ի ներկայացվածությունը կարող է հանգեցնել կուսակցական, կորպորատիվ շահերի բախման: Եթե անձերի վրա ենք ստեղծում ինստիտուցիոնալ համակարգ, ուրեմն վստահաբար ձախողելու ենք:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է անկախ լինի քաղաքական իշխանությունից, որովհետև գործող քաղաքական իշխանությունը պետք է հանձնաժողովի թիրախը լինի:
Այս հաղորդման «Թարմ ուղեղով»-ը Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանն է: