Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ղազախստանը մեծ ցանկություն ունի զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ

Ղազախստանը մեծ ցանկություն ունի զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ղազախստանը մեծ ցանկություն ունի զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:

Վարչապետը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը Երևանում և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը: «Ցանկանում եմ նախ օգտվելով առթից ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Ղազախստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գիտեմ նաև, որ Ղազախստանում բնակվող հայ համայնքի մեծ մասը ևս քվեարկել է Ձեր օգտին: Պարոն նախագահ, Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ղազախստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ: Ուրախ եմ, որ վերջին շրջանում փոխգործակցությունն այդ ուղղությամբ ընդլայնվում է, սակայն առկա է մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է հետևողական քայլեր իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Եվրասիական տնտեսական միությունը ևս այդ ուղղությամբ մեծ հնարավորություններ է տալիս, որոնք պետք է օգտագործել:

Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ավելացրել. «Հայ ժողովրդի աչքերում տեսնում եմ կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն: Ուրախ եմ, որ Երևանը շարունակում է զարգանալ, այն իմ տեսած քաղաքներից ամենագեղեցիկներից մեկն է: Ղազախ ժողովուրդը ջերմ զգացմունքներ է տածում հայ ժողովրդի նկատմամբ, և մեր երկրի մոտ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ցանկությունը շատ մեծ է»: Կասիմ Ժոմարտ Տոկաևը ևս կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը և այդ համատեքստում համաձայնել վարչապետ Փաշինյանի հետ, որ անհրաժեշտ է ակտիվացնել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ Ժոմարտ Տոկաևը քննարկել են էներգակիրների, գյուղատնտեսության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին և հնարավորություններին վերաբերող հարցեր: Կողմերը փոխադարձ արտահանման և ներմուծման ծավալներն ավելացնելու առումով անդրադարձել են տրանսպորտային ենթակառուցվածքներին և առկա խնդիրների հաղթահարման հնարավորություններին:

Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում, այդ թվում` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի և այլ հարթակներում:

Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը Կասիմ Ժոմարտ Տոկաևին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan