Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն ամրակցված են բազմադարյա պատմությամբ. Պուտին

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն ամրակցված են բազմադարյա պատմությամբ. Պուտին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն ամրակցված են բազմադարյա պատմությամբ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  ՌԴ նախագահն այս մասին ասաց Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած երկկողմ հանդիպմանը:

«Ցանկանում եմ ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Դրանք ամրակցված են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների, այլ մեր ժողովուրդների բազմադարյա պատմությամբ»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը շնորհավորեց ՀՀ վարչապետին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների համար: «Դրանք իսկապես լավն են՝ նաև մեր երրորդ երկրների գործընկերների հետ կապերը զարգացնելու առումով: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, իսկ, միգուցե, կարևորագույնն է մեզ համար՝ իրականացվել են Միության անդամ երկրների միջև բոլոր պայմանավորվածությունները կազմակերպության շրջանակներում: Դուք այն անձն եք, ով առավելագույն ջանքեր է գործադրել այսպիսի արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ոչ միայն Ձեզ շնորհավորում եմ, այլ նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- եզրափակեց Վլադիմիր Պուտինը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan