Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սարկոզին դատարանի առաջ կկանգնի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական ֆինանսավորման մեղադրանքների համար

Սարկոզին դատարանի առաջ կկանգնի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական ֆինանսավորման մեղադրանքների համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սարկոզին դատարանի առաջ կկանգնի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական ֆինանսավորման մեղադրանքների համար

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի դեմ ավելի վաղ դատավորի մասնակցությամբ կոռուպցիայի մեղադրանք էր ներկայացվել, մեղադրվում է վերընտրվելու իր անհաջող փորձի համար 24,5 մլն դոլար՝ օրինական սահմանաչափից գրեթե կրկնակի ավելի գումար ծախսելու համար, գրում է France 24-ը:

Դատախազները պնդում են, որ 64-ամյա Սարկոզին, որը վերջին մի քանի տարիների ընթացքում պայքարում է կոռուպցիայի և քարոզարշավի ֆինանսավորման համար մեղադրանքների տարափի դեմ, գրեթե 43 մլն եվրո է ծախսել իր երկրորդ ժամկետում նախագահի պաշտոնը ստանձնելու համար:

Քննիչները պնդում են, որ Սարկոզին քարոզարշավի ընթացքում օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որպեսզի խուսափի քարոզարշավի ծախսերի սահմանափակումից:

Սարկոզին հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքը տեղյակ չի եղել «Բիգմալիոն» փիար-ընկերության ղեկավարների կողմից խարդախության մասին:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Սարկոզիին սպառնում է մեկ տարվա ազատազրկում և 3750 եվրոյի տուգանք: Տասներեք այլ մարդիկ, այդ թվում՝ «Բիգմալիոն»-ի ներկայացուցիչների դեմ նույնպես մեղադրանքներ են առաջադրվել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan