Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նունե Սարգսյանը ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Պարը լեզու է առանց խոսքերի: Դարեր շարունակ մենք` հայերս, պարել ենք՝ փորձելով արտահայտել մեր հույզերը, զգացմունքները, հարաբերությունները: Մենք ունենք պարի հարուստ պատմություն»,- մրցանակ հանձնելով Երևանի պարարվեստի պետական քոլեջին` նշել է Նունե Սարգսյանը: Նա նկատել է, որ հայկական բալետը ևս հին ավանդույթներ ունի, մասնավորապես հիշատակելով ազգությամբ հայ, բալետի հանրահայտ պարուհի Ագրեպինա Վագանովային, որի անունով է կոչվում Սանկտ Պետերբուրգի ռուսական բալետի ակադեմիան, և որը մեծ ավանդ է ունեցել համաշխարհային բալետի զարգացման գործում:

Նունե Սարգսյանն ընդգծել է, որ պետք է հպարտ լինենք աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող բոլոր հայ պարողներով: «Նրանք հայկական մշակույթի դեսպաններն են: Պետք է գնահատենք, ուրախանանաք և հպարտանանք նրանցով»,-ասել է նա:

Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը կոլեկտիվի անունից շնորհակալություն է հայտնել Նունե Սարգսյանին՝ նշելով, որ նա քոլեջի ամենամեծ բարեկամն է: «Նա հաճախ է այցելում քոլեջ և մեծ հետաքրքրությամբ հետևում մեր աշակերտների ելույթներին: Նրա շնորհիվ է, որ մեր երկու սաները հիմա գտնվում են Մոսկվայի Մեծ թատրոնում և մասնակցում են վարպետության դասերի»,-ասել է Հասմիկ Մարկոսյանը՝ ավելացնելով, որ տիկին Սարգսյանը աջակցել է նաև քոլեջի վերանորոգմանը: Տնօրենը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում բեմադրելու են մանկական բալետ` ըստ Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan