Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին՝ Միասնության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին՝ Միասնության օրվա առթիվ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին՝ Միասնության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Այս մասին  տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-գերմանական հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր բնագավառներում։ Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների և ՀՀ-ԵՄ համագործակցության հետևողական խորացման հարցերում։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կպահպանենք հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի Գերմանիա կատարած իմ պաշտոնական այցը, որի շրջանակներում կառուցողական երկխոսություն ունեցանք երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan