Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրաքի վարչապետը չեղարկել է պարետային ժամը

Իրաքի վարչապետը չեղարկել է պարետային ժամը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրաքի վարչապետը չեղարկել է պարետային ժամը

Իրաքի վարչապետ և Զինված ուժերի գերագույն հրամանատար Ադել Աբդել Մահդին հրահանգել է չեղարկել երկրում հայտարարված պարետային ժամը: Որոշումն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 5: 00-ին (Երևանի ժամանակով 06:00-ին), Коммерсант-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al-Sumaria-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Բաղդադում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին երկրի իշխանությունները պարետային ժամ էին հայտարարել:

Ըստ աղբյուրի՝ որևէ տեղեկություն չի հաղորդվում, թե որ քաղաքում կամ նահանգում է պարետային ժամը չեղյալ հայտարարվում:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքում սկսվել են հակակառավարական ցույցեր: Քաղաքացիները դժգոհում են կյանքի վատ պայմաններից, գործազրկությունից և կոռուպցիայից: Բաղդադում և Իրաքի այլ քաղաքներում ցուցարարները պահանջում էին Ադել Աբդել Մահդիի կաբինետի հրաժարականը: Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության ուժերի հետ բախումների:

Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել: Իրաքի մեծ մասում սահմանափակվել էր ինտերնետի հասանելիությունը, Բաղդադում պարետային ժամ էր հայտարարվել: Բողոքի ցույցերի ընթացքում, նախնական տեղեկություններով, զոհվել է 44 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան, կան հարյուրավոր վիրավորներ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan