Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ալեքսիս Օհանյանը ցանկանում է զարգացնել իր հայերենը

Ալեքսիս Օհանյանը ցանկանում է զարգացնել իր հայերենը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ալեքսիս Օհանյանը ցանկանում է զարգացնել իր հայերենը

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կարծում է, որ պետք է աշխատի իր հայերենը զարգացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանն այս մասին խոսեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Իմ գիրքը թարգմանվել է հայերեն, և ես կարիք ունեմ զարգացնելու իմ հայերենը»,-ասաց Օհանյանն ու լրագրողներին հայերեն շնորհակալություն հայտնեց:

 Անդրադառնալով համաժողովին՝ Օհանյանը նշեց. «Հիանալի է համաշխարհային լսարան ունենալ այստեղ՝ Հայաստանում, Երևանում, սա հուզիչ պահ է»:

Նա ուրախությամբ նկատեց, որ հայերը սիրում են շախմատը, յուրաքանչյուր տարիքի աշակերտ սովորում է այն: Օհանյանը կարծում է, որ դա հիանալի հիմք է՝ ծրագրավորման մեջ հմտանալու համար:

Օհանյանի կարծիքով՝ Հայաստանը փոքր երկիր է, որը շատ հրաշալի մտքեր ունի. նա դա համարեց ամենալավ տարբերակներից մեկը՝ տնտեսությունը զարգացնելու համար:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan