Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպիտակ տունը հրաժարվեց մասնակցել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին

Սպիտակ տունը հրաժարվեց մասնակցել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սպիտակ տունը հրաժարվեց մասնակցել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին

Սպիտակ տունը հրաժարվել Է մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին: Այդ մասին ասված Է այն նամակում, որը ԱՄՆ-ի ղեկավարի խորհրդական Փեթ Չիպոլոնեն ուղարկել Է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Փաստաթուղթը հրապարակված Է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նամակում նշվում Է, որ հետաքննությունը, որն իմպիչմենթի ընթացակարգ սկսելու առիթ Է դարձել, ոչ մի օրինական հիմք չունի: Չիպոլոնեն հետաքննությունը համարում Է անարդարացի ու ոչ անաչառ, ինչպես նաեւ մատնանշում Է, որ այն կարող Է վնասել գործադիր իշխանության ինստիտուտին եւ իշխանությունների բաժանման սկզբունքին: Մեկնաբանելով նամակը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը իմպիչմենթը որակել Է «պարտիզանական գործողություններ», որոնք վիրավորում են ԱՄՆ-ի Սահմանադրությանը:

«Նախագահը ոչ մի վատ բան չի արել, եւ դեմոկրատները դա գիտեն»,- պնդում Է Գրիշեմը: Նա գտնում Է, որ իմպիչմենթի ընթացակարգի օգնությամբ դեմոկրատները հույս ունեն ազդել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրությունների վրա: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հոկտեմբերի 8-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ Թրամփի իմպիչմենթի շրջանակում հետաքննության հարցում համագործակցելուց Սպիտակ տան հրաժարվելը գնահատել Է որպես ժողովրդավարությանը դավաճանելը թաքցնելու փորձ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan