Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ-ում հայտարարված տնտեսական հեղափոխության գաղափարը կարող է գործնական կիրառություն ունենալ. տնտեսագետ

ՀՀ-ում հայտարարված տնտեսական հեղափոխության գաղափարը կարող է գործնական կիրառություն ունենալ. տնտեսագետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ-ում հայտարարված տնտեսական հեղափոխության գաղափարը կարող է գործնական կիրառություն ունենալ. տնտեսագետ

Հայտարարված տնտեսական հեղափոխության գաղափարը կարող է գործնական կիրառություն ունենալ, չնայած հասարակությունում եւ անգամ նեղ մասնագիտական հանրությունում առկա թերահավատությանը։ Այս մասին «Ի՞նչ անել». երկրորդ տնտեսական հեղափոխություն. ընկալում եւ կիրառություն» գիտագործնական համաժողովի ընթացքում հոկտեմբերի 9-ին ասել է Երեւանի պետական համալսարանի էկոնոմիկայի եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ չի կիսում այդքան հոռետեսական հայացքները։ «Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին համաշխարհային գործընթաց է։ Այսօր ամբողջ աշխարհն է ենթարկվում հեղափոխական գործընթացների, եւ սա նման չէ այն հեղափոխությանը, որը տեղի ունեցավ Ռուսաստանում՝ աշխարհի ամենաթույլ օղակներից մեկում, երբ գլխիվայր շրջվեց փոխհարաբերությունների մի ամբողջ համակարգ, մասնավորապես՝ սեփականության համակարգը, եւ մեզ մոտ առաջ եկավ հանրային սեփականություն։ Եվ ահա. ես դրա մասին չեմ խոսում, որովհետեւ դա տնտեսական հեղափոխության էությունը չէ։ Տնտեսական հեղափոխությունը կարող է ընթանալ առանց որեւէ փոփոխության սեփականատերերի հարաբերությունների համակարգում, քանի որ դա, ինչպես արդեն ասացի, համաշխարհային գործընթաց է»,- ասաց տնտեսագետը՝ հանդես գալով վիճելի դիրքերից։

Սարգսյանը նաեւ կարծում է, որ տնտեսական հեղափոխությունը կառուցվածքային տեղաշարժերն են տնտեսության մեջ, ինչպես նաեւ տեխնոլոգիական տեղաշարժերը եւ փոփոխությունները։ «Այս առումով մենք կարող ենք գրանցել, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում իրողություն է, եւ դրա իրագործումը կատարման հայտարարումից հետո աստիճանաբար կարմատավորվի ի հաշիվ գործող մեխանիզմների»,- հավաստիացրել է փորձագետը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan