Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին և հայտարարել, որ Թուրքիան իրավունք ունի Սիրիայում ռազմական գործողություններ կատարել

Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին և հայտարարել, որ Թուրքիան իրավունք ունի Սիրիայում ռազմական գործողություններ կատարել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին և հայտարարել, որ Թուրքիան իրավունք ունի Սիրիայում ռազմական գործողություններ կատարել

Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած միջսահմանային գործողություններ ծավալել Սիրիայում ըստ համաձայնագրի, որը երկու երկրների միջև կնքվել է 1998 թվականին` Ադանա քաղաքում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքների օգտագործմանը, ապա այն չի պատկանում ԱՄՆ-ին: Այն միջազգային տարածություն է, դա սիրիական օդային տարածությունն է: Եվ քանի որ այն ԱՄՆ-ին չի պատկանում, ապա օգտագործման հարցը որոշվում է ռեժիմով: ԱՄՆ-ն Սիրիայում է ոչ ռեժիմի որոշմամբ, իսկ մենք ունենք համաձայնագիր, որն Անկարան ու Դամասկոսը կնքել են Ադանայում: Ըստ համաձայնագրի, եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում քրդական աշխատավորական կուսակցության դեմ, ապա մեր զինված ուժերն իրավունք ունեն հետապնդել ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները, ըստ որի եթե Անկարան չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, ապա Միացյալ Նահանգները «կկործանի» Թուրքիայի տնտեսությունը:

«Այդ բառերն ընկալում եմ որպես հայտարարություն, որոնք արվում են որոշակի շրջանակներում լարվածությունը կանխելու համար: Այն փաստը, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին հետ է կանչում, ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական մտադրությունը: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ հանդես չի գա»,- ասել է Էրդողանը` հույս հայտնելով, որ նոյեմբերի 13-ին, ամեն դեպքում, Վաշինգտոնում կկայանան իր և Թրամփի բանակցությունները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan